Փարիզում ձերբակալվել են 150 ցուցարարներ
https://parstoday.ir/hy/news/world-i129637-Փարիզում_ձերբակալվել_են_150_ցուցարարներ
Էմանուել Մակրոնի կառավարության ներկայացրած անվտանգության օրինագծի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են: Ձերբակալվել է 150 մարդ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 13, 2020 07:48 Asia/Tehran

Էմանուել Մակրոնի կառավարության ներկայացրած անվտանգության օրինագծի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են: Ձերբակալվել է 150 մարդ:

«Ռաշա թուդեյ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հազարավոր ֆրանսիացիներ հինգերորդ շաբաթ օրը անընդմեջ դուրս են եկել Փարիզի փողոցներ և բողոքել են կառավարության առաջարկած անվտանգության բարեփոխումների  դեմ:

Այդ դեպքի մասին հրապարակված պատկերներում ու տեսանյութերում ցուցարարները կրել են պաստառներ, կրում, որոնց վրա գրված է եղել. «Դադարեցրեք սպանության ազատության օրենքը: Դադարեցրեք իսլամատյացությունը»:

Փարիզում բողոքի ցույցերը սրվելով, ցուցարարներին ցրելու համար անվտանգության ուժերը դիմել են բռնության և օգտագործում են արցունքաբեր գազ, մահակներ ու ջրցան մեքենաներ: