Պուտին. Իրավական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է
https://parstoday.ir/hy/news/world-i129844-Պուտին._Իրավական_տեսանկյունից_Լեռնային_Ղարաբաղն_Ադրբեջանի_տարածք_է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրավական դաշտի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2020 13:43 Asia/Tehran
  • Պուտին. Իրավական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրավական դաշտի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է:

«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է միջազգային իրավունքի տեսանկյունից», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա նշել է, որ Ռուսաստանը երկար տարիներ հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն պետք է ամրագրվի ապագայի համար, սակայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցության հնարավորության պարտադիր ստեղծմամբ», - ընդգծել է ՌԴ նախագահը:

Ըստ Պուտինի՝ դրա համար ի սկզբանե ենթադրվում էր ապահովել Լաչինի միջանցքը՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնելու համար:

aysor.am