Պուտինի պատասխանը Նավալնիի թունավորման վերաբերյալ մեղադրանքներին
Վլադիմիր Պուտինը պատասխանել է քաղաքական ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործի հետաքննության վերաբերյալ հարցին:
2020-ի վերջին հատուկ ասուլիսում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը կարիք չուներ թունավորել իր քաղաքական հակառակորդ Ալեքսեյ Նավալնիին:
Պուտինը նշել է, որ եթե կառավարությունը դերակատար լիներ Նավալնիի սպանության գործում, նա այսօր ողջ չեր լինի:
ՌԴ կաևավարության ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումը և նրա տեղափոխումը Գերմանիա, ինչպես նաև Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածությունը 2020 թ. ԱՄՆ-ի ընտրություններին, դարձել են Արևմուտքի հակառուսական արշավի ընդլայնման նոր ասպարեզները:
Արևմուտքը Մոսկվային մեղադրում է Նավալնիի թունավորման մեջ դերակատար լինելու հարցում, որի պատճառով այսօր լարվածություն է տիրում Ռուսաստանի հետ արևմտյան պետությունների, հատկապես Գերմանիայի հարաբերություններում: Նավալնին որոշ ժամանակ բուժվում էր Բեռլինում: Նրա գործի շրջանակներում, Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ: