Պուտինի պատասխանը Նավալնիի թունավորման վերաբերյալ մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/world-i129878-Պուտինի_պատասխանը_Նավալնիի_թունավորման_վերաբերյալ_մեղադրանքներին
Վլադիմիր Պուտինը պատասխանել է քաղաքական ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործի հետաքննության վերաբերյալ հարցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2020 13:44 Asia/Tehran
  • Պուտինի պատասխանը Նավալնիի թունավորման վերաբերյալ  մեղադրանքներին

Վլադիմիր Պուտինը պատասխանել է քաղաքական ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործի հետաքննության վերաբերյալ հարցին:

2020-ի վերջին հատուկ ասուլիսում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը կարիք չուներ թունավորել իր քաղաքական հակառակորդ Ալեքսեյ Նավալնիին:

Պուտինը նշել է, որ եթե կառավարությունը դերակատար լիներ Նավալնիի սպանության գործում, նա այսօր ողջ չեր լինի:

ՌԴ կաևավարության ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումը  և նրա տեղափոխումը Գերմանիա, ինչպես նաև Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածությունը 2020 թ. ԱՄՆ-ի ընտրություններին, դարձել են Արևմուտքի հակառուսական արշավի ընդլայնման նոր ասպարեզները:

Արևմուտքը Մոսկվային մեղադրում է Նավալնիի թունավորման մեջ դերակատար լինելու հարցում, որի պատճառով այսօր լարվածություն է տիրում Ռուսաստանի հետ արևմտյան պետությունների, հատկապես Գերմանիայի հարաբերություններում: Նավալնին որոշ ժամանակ բուժվում էր Բեռլինում: Նրա գործի շրջանակներում, Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ: