Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i129882-Եվրամիությունը_երկարաձգել_է_Ռուսաստանի_դեմ_պատժամիջոցները
Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի տնտեսության որոշ հատվածների դեմ սահմանված պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2020 14:02 Asia/Tehran
  • Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ  պատժամիջոցները

Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի տնտեսության որոշ հատվածների դեմ սահմանված պատժամիջոցները:

Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգել է  Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնք առաջին անգամ կիրառվել էին 2014-ին:

Հինգշաբթի օրը տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիության խորհուրդը համաձայնել է մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել Ռուսաստանի տնտեսության որոշակի հատվածների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Դեկտեմբերի 10-ին հայտարարվեց, որ ԵՄ անդամ երկրների գագաթնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները:

Նախկինում սահմանված սահմանափակումների ժամկետը լրանում է 2021 թվականի հունվարի 31-ին: