Մոսկվան հակադարձել է ԱՄՆ-ի պետքարտուղարի հակառուսական հայտարարությանը
Մոսկվան խիստ հակադարձել Ռուսաստանում իր երկու հյուպատոսարանները փակելու ԱՄՆ-ի որոշմանը և այդ երկրի պաշտոնատարները քննադատել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հակառուսական դիրքորոշումն ու Վաշինգտոնի կայացրած որոշումը:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Թվիթերում գրել է, որ Մայք Պոմպեոն հոգեկան հիվանդ է:
Նախագահության շրջանի վերջին օրերին, Դոնալդ Թրամփը որոշել է փակել Ռուսաստանի Եկատերինբուրգ և Վլադիվոստոկ քաղաքներում ԱՄՆ-ի հյուպատոսարանները, այնպես որ միայն Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունը կշարունակի իր աշխատանքը:
Վերջին ամիսների ընթացքում որոշ հարցերի շուրջ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները սրվել են: