Ռուսաստանում նոր լազերային զենք են ստեղծվում
https://parstoday.ir/hy/news/world-i130363-Ռուսաստանում_նոր_լազերային_զենք_են_ստեղծվում
Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար նախատեսված լազերային համակարգեր են ստեղծում, «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2020 08:49 Asia/Tehran
  • Ռուսաստանում նոր լազերային զենք են ստեղծվում

Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար նախատեսված լազերային համակարգեր են ստեղծում, «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն:

«Ներկայումս աշխատանքներ են տարվում անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաեւ հակառակորդի օպտիկական եւ օպտիկական-էլեկտրոնային միջոցներին դիմակայելու համար այլ («Պերեսվետ» համալիրից բացի) բարդ լազերային համակարգերի ստեղծման ուղղությամբ: Դրանք կոմպլեկտավորվում են զրահատեխնիկայի կրակային զենքերի հետ` բարձր ճշգրտության զենքի հարձակվողական միջոցների դեմ պայքարի համար»,- ասել է նա:

Կրիվորուչկոյի խոսքով` նաեւ ռադիոհաճախականության համալիր է մշակվում անօդաչու թռչող սարքերի էլեկտրոնային սարքավորումների ֆունկցիոնալ ոչնչացման համար: Փոխնախարարը հիշեցրել է, որ 2019-ի վերջից բոլոր «Պերեսվետ» լազերային համալիրները մարտական ​​հերթապահության են անցել:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ռազմավարական զենքի վերջին տեսակների մասին, որոնց թվում էր «Պերեսվետ» մարտական ​​լազերը, առաջին անգամ հայտարարել էր 2018 թվականի մարտի 1-ին Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ «Պերեսվետ» համալիրի կայանքները 2018 թվականի դեկտեմբերի 1-ից փորձարարական մարտական ​​հերթապահության են անցել:

Ինչպես նշել էր ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, «Պերեսվետ»-ն օգտագործվում է 2019-ի դեկտեմբերից` ռուսական շարժական հրթիռային համակարգերի պաշտպանության համար:Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio