Եվրոպայում և Ասիայում կստեղծվի ամենամեծ տարանցիկ տարածքը
(last modified Sun, 10 Jan 2021 16:06:58 GMT )
Հունվար 10, 2021 19:36 Asia/Tehran
  • Եվրոպայում և Ասիայում կստեղծվի ամենամեծ տարանցիկ տարածքը

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարել է, որ կազմակերպության տարածքում փոխադրումների ոլորտում փոխադարձ համագործակցության ընդլայնումը կօգնի ստեղծել ամենամեծ տարանցիկ տարածքը Եվրոպայի և Ասիայի միջև:

Համաշխարհային քաղաքականության մեջ Շանհայի համագործակցության կազմակերպության դերի վերաբերյալ Վլադիմիր Նարովն ասել է.«Միջազգային հարաբերությունների համակարգում իր 20 տարվա գործունեության ընթացքում կազմակերպությունը ձեռք է բերել արժանի դիրք և ներկայացվել է որպես հեղինակավոր կազմակերպություն տարածաշրջանային ու միջազգային կայունության պահպանման ուղղությամբ բազմակողմանի մոտեցումներ մշակելու և դրսևորելու հարցով»:

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը հավելել է. «Կազմակերպության ուշադրության կենտրոնում են ռազմատենչությանը և  սպառնալիքներին, այդ թվում՝ ահաբեկչությանը, ծայրահեղականությանը և անջատողականոթյանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանն ու կազմակերպված հանցավորությանը դիմակայելը»:

Նարովը նաև կարևորել է Շանհայի կազմակերպության շրջանակներում տրանսպորտային և նյութատեխնիկական համագործակցության ամրապնդումը, որը կարող է խթանել Եվրոպայի և Ասիայի միջև ամենամեծ տարանցիկ տարածքի ստեղծումը: