Կոնգրեսականները նախազգուշացրել են Պոմպեոյին՝ Պարսից ծոց զենք արտահանելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i131075-Կոնգրեսականները_նախազգուշացրել_են_Պոմպեոյին_Պարսից_ծոց_զենք_արտահանելու_մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու մի քանի անդամներ նախազգուշացրել են Թրամփի վարչակազմի կողմից վերջին օրերին զենքի արտահանման արտոնագրերի տրամադրման կապակցությամբ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2021 08:02 Asia/Tehran
  • Կոնգրեսականները նախազգուշացրել են Պոմպեոյին՝ Պարսից ծոց զենք արտահանելու մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու մի քանի անդամներ նախազգուշացրել են Թրամփի վարչակազմի կողմից վերջին օրերին զենքի արտահանման արտոնագրերի տրամադրման կապակցությամբ

Օրենսդիրները շեշտեցին, որ այս պահին Կոնգրեսը բավարար ժամանակ չի ունենա  զենքի վաճառքի մասին որևէ օրինագծի քննարկման ու վերահսկողության համար,  զգուշացնելով, որ կառավարության կողմից առանց Կոնգրեսում երկու կուսակցությունների աջակցության ներկայացրած ցանկացած գործ կքննարկվի և կկարճվի:

Պոմպեոյին ուղղված նամակում ասված է. «Վերջին շաբաթներին նախարարությունը ստորագրել է զենքի արտահանման շուրջ ութ հայտարարագիր, որոնք բացահայտորեն տարբերվում են նախկինում գործող ընթացակարգերից»: Ըստ նախկին ընթացակարգի, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեների նախագահը և ավագ անդամները պետք է քննարկեն հայտարարգրերը:  :

Վերջին միջազգային զեկույցները վկայում են, որ Ալե Սաուդի  ռեժիմը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի գործարքների վրա ՝ ամրապնդելով իր կապերը արևմտյան երկրների, հատկապես Միացյալ Նահանգների հետ:

Սաուդյան Արաբիան ամերիկյան զենքի ամենամեծ գնորդներից մեկն է, որն այդ զենքով բազմաթիվ պատերազմական հանցագործություններ է կատարել Եմենում: