Պայթյուն՝ Հնդկաստանում Իսրայելի դեսպանության մոտ
https://parstoday.ir/hy/news/world-i132186-Պայթյուն_Հնդկաստանում_Իսրայելի_դեսպանության_մոտ
Հնդկաստանի տեղական աղբյուրները հաղորդել են այդ երկրում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով վնասվել են մոտակայքում կայանված մի քանի ավտոմեքենաներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2021 08:47 Asia/Tehran

Հնդկաստանի տեղական աղբյուրները հաղորդել են այդ երկրում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով վնասվել են մոտակայքում կայանված մի քանի ավտոմեքենաներ:

Sputnik լրատվական գործակալությունը, հղում անելով Հնդկաստանի ոստիկանությանը, հաղորդել է, որ պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ և չի բացառվսււմ, որ այն տեղի է ունեցել պայթուցիկ սարքի տեղադրման արդյունքում:

Որոշ լրատվական աղբյուրների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել ղեսպանատան շենքից 50 մ հեռավորության վրա: Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ որևէ հաղորդում դեռևս չի արվել:

Որոշ լուրերի համաձայն, պայթուցիկ սարքը տեղադրվել է դեսպանատան մոտակա մայթի վրա դրված  ծաղկամանի մեջ: Այս պահին, ոստիկանությունը դեսպանատան շենքում հետաքննություն է անցկացնում:

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել: