Էրդողանն իր էջում տեղադրել է Կարսի հայկական Առաքելոց եկեղեցին որպես մզկիթ
https://parstoday.ir/hy/news/world-i132254-Էրդողանն_իր_էջում_տեղադրել_է_Կարսի_հայկական_Առաքելոց_եկեղեցին_որպես_մզկիթ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տելեգրամի իր էջում տեղադրել է Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու նկարը Կարսի բերդի ֆոնին եւ գրառում կատարել։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 31, 2021 07:14 Asia/Tehran
  • Էրդողանն իր էջում տեղադրել է Կարսի հայկական Առաքելոց եկեղեցին որպես մզկիթ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տելեգրամի իր էջում տեղադրել է Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու նկարը Կարսի բերդի ֆոնին եւ գրառում կատարել։

Էրդողանը հայկական եկեղեցու լուսանկարին կից  իսլամում  նամազի գլխավոր օր համարվող ուրբաթ օրվան նվիրված գրառում է կատարել։

Հիշեցնենք, որ Կարսի Առաքելոցը կառուցվել է 10–րդ դարում  եւ մինչեւ 1920 թվականի հոկտեմբերի 30–ը եղել է գործող եկեղեցի։ Կարսը զավթելուց հետո թուրքերն այն նավթի պահեստի, զինապահեստի են վերածել, այնուհետ թողնվել է բախտի քմահաճույքին, իսկ արդեն 2000–ականներին վերածվել է մզկիթի եւ վերանորոգվել։ Եկեղեցու պատերին առկա են Առաքյլաների հարթաքանդակներն ու խաչերը։

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio