Ռուսական կործանիչը սարսափեցրել է ամերիկյան ռազմանավին
Փետրվար 01, 2021 13:49 Asia/Tehran
Սև ծովում ամերիկյան «Դոնալդ Քուք» ռազմանավի մոտ թռչելով, ռուսական կործանիչը սարսափեցրել է ամերիկյան ռազմանավին:
Տեսանյութում երևում է, որ ռուսական կործանիչը թռչում է ամերիկյան նավակործանի մոտով:
Ամերիկյան ռազմանավը Սև ծով է մուտք գործել հունվարի 23-ին: Ավելի ուշ, ռազմանավին միացել է «Փորթեր» ռազմանավը: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Սև ծովում ամերիկյան նավերի ներկայությունը պատասխան է Ռուսաստանի ռազմական կարողության մեծացմանը:
Ավելի վաղ, հակադարձելով տարածաշրջանում ամերիկյան երկու նավակործանների ներկայությանը, ռուսական «Ադմիրալ Մակարով» ռազմանավը զորավարժություն է անցկացրել Սև ծովում: