Մյանմայի քաղաքացիները երկրի ամենախոշոր քաղաքում բողոքի ցույց են անցկացրել հեղաշրջման դեմ
Փետրվար 06, 2021 06:42 Asia/Tehran
Մյանմայի հարյուրավոր քաղաքացիներ, երկրի ամենախոշոր Յանգոն քաղաքում բողոքի ցույց են անցկացրել հեղաշրջման դեմ:
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, ցուցարարները, որոնց մեջ մեծ թիվ են կազմել ուսանողները, ուսուցիչները և աշակերտները, պահանջել են զինվորներին վերադարձնել զորանոցներ, ազատել կալանավորված պաշտոնյաներին ու պատգամավորներին և վերականգնել ժողովրդավարությունը:
Փետրվարի 1-ին, բողոքելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, Մյանմայի բանակը հեղաշրջում իրականացրեց Աուն Սան Սու Չժիի գլխավորած «Ազգային լիգա հանուն դեմոկրատիայի» իշխող կուսակցության դեմ: