Մյանմայի քաղաքացիները երկրի ամենախոշոր քաղաքում բողոքի ցույց են անցկացրել հեղաշրջման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i132782-Մյանմայի_քաղաքացիները_երկրի_ամենախոշոր_քաղաքում_բողոքի_ցույց_են_անցկացրել_հեղաշրջման_դեմ
Մյանմայի հարյուրավոր քաղաքացիներ, երկրի ամենախոշոր Յանգոն քաղաքում բողոքի ցույց են անցկացրել հեղաշրջման դեմ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 06, 2021 06:42 Asia/Tehran

Մյանմայի հարյուրավոր քաղաքացիներ, երկրի ամենախոշոր Յանգոն քաղաքում բողոքի ցույց են անցկացրել հեղաշրջման դեմ:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, ցուցարարները, որոնց մեջ մեծ թիվ են կազմել ուսանողները, ուսուցիչները և աշակերտները, պահանջել են զինվորներին վերադարձնել զորանոցներ, ազատել կալանավորված պաշտոնյաներին ու պատգամավորներին և վերականգնել ժողովրդավարությունը:

Փետրվարի 1-ին, բողոքելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ,  Մյանմայի բանակը հեղաշրջում իրականացրեց Աուն Սան Սու Չժիի գլխավորած  «Ազգային լիգա հանուն դեմոկրատիայի» իշխող կուսակցության դեմ: