ՄԱԿ. Եմենի 2 միլիոն 300 հազար երեխաներ տառապում են թերսնումից
Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի չորս գործակալությունների հրապարակած համատեղ զեկույցում ասվում է, որ Եմենի հինգ տարեկանից ցածր երեխաների կեսը կամ գրեթե 2,3 միլիոն հոգի, տառապում է ծանր թերսնումից:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), Պարենի համաշխարհային ծրագիրը և ԱՀԿ-ն, զեկույցում նշել են, որ սովի հետևանքով, մինչև հինգ տարեկան 400 հազար երեխա, Եմենում կանգնած է մահվան եզրին:
Գործակալությունները հորդորել են թույլ տալ անխոչընդոտ մուտք գործել Եմեն և այդ երկրի ժողցովրդին տրամադրել առաջին անհրաժեշտության ապրանքներ, հավելելով, որ Եմենի ճգնաժամն աշխարհի ամենամեծ հումանտիար ճգնաժամն է:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալ Մարկ Լոքոքը հայտարարել էր, որ Եմենում տիրում է մարդկության պատմության մեծ ամենաաղետալի հումանիտար ճգնաժամը:
Եմենի 11 միլիոն երեխաներից գրեթե բոլորն ունեն մարդասիրական օգնության կարիք: