Ֆրանսիայում ուսանողները հերթ են կանգնել՝ սնունդ ձեռք բերելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i133328-Ֆրանսիայում_ուսանողները_հերթ_են_կանգնել_սնունդ_ձեռք_բերելու_համար
Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած տնտեսական իրավիճակն այդ երկրի ուսանողներին ստիպել է երկար հերթեր կանգնել՝ անվճար սնունդ ստանալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2021 06:31 Asia/Tehran

Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած տնտեսական իրավիճակն այդ երկրի ուսանողներին ստիպել է երկար հերթեր կանգնել՝ անվճար սնունդ ստանալու համար:

Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Ռոյթերս լրատվական գործակալությունը:

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով, Ֆրանսիայում ավելացել է ուսանողների թիվը, որոնք չեն կարող սնունդ հայթհայթել: Այդ երկիրը մեծ վնաս է կրել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով:

Ֆրանսիան, Ռուսաստանից ու Բրիտանիայից հետո, Եվրոպայում ունի կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը:

Նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը, ԶԼՄ-ների ու հասարակության կողմից մեղադրվում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում ոչ պատշաճ և ոչ թափանցիկ քաղաքականություն կիրառելու մեջ: Նշվում է, որ նրա կառավարության  վարած քաղաքականությունը չի համապատասխանել վիրուսի լրջությանը: