Ֆրանսիայում ուսանողները հերթ են կանգնել՝ սնունդ ձեռք բերելու համար
Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած տնտեսական իրավիճակն այդ երկրի ուսանողներին ստիպել է երկար հերթեր կանգնել՝ անվճար սնունդ ստանալու համար:
Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Ռոյթերս լրատվական գործակալությունը:
Կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով, Ֆրանսիայում ավելացել է ուսանողների թիվը, որոնք չեն կարող սնունդ հայթհայթել: Այդ երկիրը մեծ վնաս է կրել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով:
Ֆրանսիան, Ռուսաստանից ու Բրիտանիայից հետո, Եվրոպայում ունի կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը:
Նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը, ԶԼՄ-ների ու հասարակության կողմից մեղադրվում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում ոչ պատշաճ և ոչ թափանցիկ քաղաքականություն կիրառելու մեջ: Նշվում է, որ նրա կառավարության վարած քաղաքականությունը չի համապատասխանել վիրուսի լրջությանը: