Թրամփը որոշել էր սպանել Բաշար Ասադին
https://parstoday.ir/hy/news/world-i133526-Թրամփը_որոշել_էր_սպանել_Բաշար_Ասադին
ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդականը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն իր նախագահության ընթացքում մտադիր էր սպանել Սիրիայի նախագահին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 15, 2021 16:48 Asia/Tehran
  • Թրամփը որոշել էր սպանել Բաշար Ասադին

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդականը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն իր նախագահության ընթացքում մտադիր էր սպանել Սիրիայի նախագահին:

ԱՄՆ-ի  Ազգային անվտանգության նախկին խորհրդականի տեղակալ Մաք ֆարլանդն ասել է, որ  սիրիացի խաղաղ բնակիչների դեմ սարին գազի հարձակման լուսանկարները տեսնելուց հետո Դոնալդ Թրամփն առանց որևէ ապացույցի Դամասկոսին մեղադրեց հարձակման մեջ և այս պատրվակով ցանկանում էր սպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Մաք ֆարլանդն հավելել է. «Թրամփը սեղմեց ձեռքերը, երբ նայում էր ինձ: Ես գիտեի, որ նա ցանկանում է ինչ-որ կերպ պատժել Բաշար  Ասադին»:

Թրամփը Բաշար Ասադի կառավարությանը խաղաղ բնակիչների սպանության մեջ էր մեղադրում այն դեպքում, երբ Ռանդ ինստիտուտի նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ  ռազմական տեխնիկայի օգտագործման անարդյունավետության պատճառով, ԱՄՆ ուժերը Իրաքում և Սիրիայում սպանել են գրեթե 13000 խաղաղ քաղաքացիների: