Էրդողանը հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ
(last modified Fri, 19 Feb 2021 12:43:05 GMT )
Փետրվար 19, 2021 16:13 Asia/Tehran
  • Էրդողանը հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դատարանում հայց է ներկայացրել ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի և կուսակցության 72 այլ անդամների դեմ՝ համացանցում վիրավորական ծաղրանկար հրապարակելու պատճառով:

14 տարի առաջ լույս տեսած «Թայիբներրի աշխարհը» ծաղրանկարը, պաստառի տեսքով ցուցադրվել է  Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի այս տարվա ավարտական ​​արարողության ժամանակ: Ծաղրանկարի հրապարակման պատճառով, չորս ուսանող հեռացվել է համալսարանից:

Ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և կուսակցության այլ անդամներ ի աջակցություն ուսանողների, համացանցում և Թվիթերում հրապարակել են այդ ծաղրանկարը:

Դրանցի հետո, Էրդողանը դատարանում հայց  է ներկայացրել Քըլըչդարօղլու և նրա ղեկավարած կուսակցության 72 անդամների դեմ: