Էրդողանը հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դատարանում հայց է ներկայացրել ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի և կուսակցության 72 այլ անդամների դեմ՝ համացանցում վիրավորական ծաղրանկար հրապարակելու պատճառով:
14 տարի առաջ լույս տեսած «Թայիբներրի աշխարհը» ծաղրանկարը, պաստառի տեսքով ցուցադրվել է Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի այս տարվա ավարտական արարողության ժամանակ: Ծաղրանկարի հրապարակման պատճառով, չորս ուսանող հեռացվել է համալսարանից:
Ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և կուսակցության այլ անդամներ ի աջակցություն ուսանողների, համացանցում և Թվիթերում հրապարակել են այդ ծաղրանկարը:
Դրանցի հետո, Էրդողանը դատարանում հայց է ներկայացրել Քըլըչդարօղլու և նրա ղեկավարած կուսակցության 72 անդամների դեմ: