Վաշինգտոն. Մենք շարունակում ենք երկրներին համոզել՝ զերծ մնալ Իրանին զենքի վաճառքից
https://parstoday.ir/hy/news/world-i133926-Վաշինգտոն._Մենք_շարունակում_ենք_երկրներին_համոզել_զերծ_մնալ_Իրանին_զենքի_վաճառքից
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է երկրներին համոզել զերծ մնալ Իրանին զենք վաճառելուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2021 07:39 Asia/Tehran
  • Վաշինգտոն. Մենք շարունակում ենք երկրներին համոզել՝ զերծ մնալ Իրանին զենքի վաճառքից

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է երկրներին համոզել զերծ մնալ Իրանին զենք վաճառելուց:

Փրայսն այս հայտարարությունն արել է  «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը չեղարկելու մասին ՄԱԿ-ում ԱՄՆ ի ժամանակավոր ներկայացուցչի կողմից ԱԽ գլխավոր քարտուղարին ուղղված նամակից մեկ օր անց:

Անդրադառնալով ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցներն ակտիվացնելու որոշոման չեղարկմանը, Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է. «Նախկին կառավարության որոշման չեղարկումն ամրապնդում է  Իրանի շուրջ ԱԽ-ի հետ  բանակցություններում մեր դիրքերը»:

Այս որոշումը կայացվել է, քանի որ ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգհնելու  ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի ջանքերը ձախողվել էին: