Էրդողանը քննադատել է թուրք դաշնակիցներին ահաբեկչության դեմ պասիվ դիրքորոշման համար
(last modified Sun, 21 Feb 2021 08:22:35 GMT )
Փետրվար 21, 2021 11:52 Asia/Tehran
  • Էրդողանը քննադատել է թուրք դաշնակիցներին ահաբեկչության դեմ պասիվ դիրքորոշման համար

Թուրքիայի նախագահը, քննադատելով Անկարայի դաշնակիցներին, նրանց կոչ է արել հստակ դիրքորոշում որդեգրել ահաբեկչության վերաբերյալ:

«Ենի Շաֆաղ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով Իրաքի հյուսիսում գտնվող Գարա շրջանում ՔԲԿ-ի զինյալների կողմից Թուրքիայի  13 քաղաքացիների սպանությանը,  Էրդողանն ասել է.«Ահաբեկիչների կողմից Թուրքիայի քաղաքացիների սպանության դեպքից հետո, Անկարան հատկապես ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներից ավելի հստակ դիրքորոշում էր ակնկալում, սակայն չստացավ այդ աջակցությունը»:

Անդրադառնալով ԱՄՆ-ում Ֆեթուլլահ Գյուլենի ներկայությանը, Թուրքիայի նախագահն ասել է.«Հինգ տարի է անցել 2016թ. հուլիսի անհաջող հեղաշրջումից, որի դեմ պայքարի համար զոհվեցին Թուրքիայի 251 քաղաքացիներ, սակայն Վաշինգտոնը ոչ մի քայլ չի ձեռնարկել Ֆեթուլլահ Գյուլենի հարցով, ինչը խիստ վրդովմունք է առաջացել այդ դեպքի զոհերի հարազատների և Թուրքիայի ժողովրդի շրջանում»: