Թուրքիայի կառավարությունը պահանջել է մշակել Սահմանադրություն՝ հեղաշրջման դեմ
Թուրքիայի կառավարությունը պահանջել է մշակել Սահմանադրություն՝ հեղաշրջման դեմ:
Կիրակի օրը, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ այդ երկիրն արժանի է ավելի լավ Սահմանադրության, որը կարգելի ցանկացած ոչ ժողովրդավարական միջամտություն քաղաքական գործընթացներին և կկանխի ռազմական հեղաշրջումները:
Իբրահիմ Քալինը հավելել է. «Ամեն անգամ, երբ Թուրքիայում հեղաշրջում է տեղի ունեցել, երկրի առաջընթացը դանդաղել է»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ ժամանակն է վերանայել Սահմանադրությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio