Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Ասիայում հրթիռներ տեղակայելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i135668-Ռուսաստանն_ԱՄՆ_ին_նախազգուշացրել_է_Ասիայում_հրթիռներ_տեղակայելու_կապակցությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ԱՄՆ-ին նախազգուշացրեց Ասիայում, ներառյալ Ճապոնիայում, հրթիռների կամ հրթիռային համակարգերի տեղակայման մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 12, 2021 17:32 Asia/Tehran
  • Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Ասիայում հրթիռներ տեղակայելու կապակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ԱՄՆ-ին նախազգուշացրեց Ասիայում, ներառյալ Ճապոնիայում, հրթիռների կամ հրթիռային համակարգերի տեղակայման մասին:

Ուրբաթ, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը Ճապոնիայում հրթիռներ կամ հրթիռային համակարգ տեղակայի, Ռուսաստանն իր ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակով կհակադարձի այս քայլին:

Զախարովան հավելել է, որ միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, աշխարհի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Ասիայում փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայումը, լուրջ ազդեցություն կունենա ապակայունացման վրա և կդառնա սպառազինությունների մրցավազքի նոր փուլ՝ անկանխատեսելի հետևանքներով:

Ավելի վաղ, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա Ասիայում և Խաղաղ օվկիանոսում Վաշինգտոնի հրթիռների տեղակայմանը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio