Կրեմլ. ԵՄ-ն վստահելի գործընկեր չէ
https://parstoday.ir/hy/news/world-i136508-Կրեմլ._ԵՄ_ն_վստահելի_գործընկեր_չէ
Իրանի ռադիոհեռուստաեսության հաղորդման համաձայն, Կրեմլը հայտարարել է, որ ներկա պահին ԵՄ-ն այդ երկրի համար մոտ գործընկեր չէ, քանի որ որոշել է դադարեցնել հարաբերությունները Մոսկվայի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2021 13:48 Asia/Tehran
  • Կրեմլ. ԵՄ-ն վստահելի գործընկեր չէ

Իրանի ռադիոհեռուստաեսության հաղորդման համաձայն, Կրեմլը հայտարարել է, որ ներկա պահին ԵՄ-ն այդ երկրի համար մոտ գործընկեր չէ, քանի որ որոշել է դադարեցնել հարաբերությունները Մոսկվայի հետ:

Արձագանքելով Եվրամիության վերջին քայլերին, Կրեմլը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի շարունակել միության անդամների հետ երկխոսությունները, քանի որ կարևորում է տարաձայնությունների լուծումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես հայտարարել է, որ քանի որ Բրյուսելը ոչնչացրել է հարաբերությունները, Ռուսաստանն այլևս ոչ մի հարաբերություն չունի ԵՄ- ի հետ: Նա հավելել է, որ այն ժամանակ, երբ ԵՄ-ն պատրաստ լինի լուծել այս ոչ նորմալ վիճակը, Մոսկվայն  նույնպես պատրաստ կլինի այդ ուղղությամբ ջանքեր գործադրել:

Իսկ երեկ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում  դատապարտել է Մոսկվայի նկատմամբ Եվրամիության գործողությունները:

Շառլ Միշելը Պուտինին ասել է, որ ԵՄ-Մոսկվա հարաբերությունների մակարդակ ցածր է և կողմեր միջև առկա են տարաձայնություններ: