Քաղաքական հարցերի փորձագետ. Իլհամ Ալիևի իշխանության օրոք Ղարաբաղը չի միավորվելու
https://parstoday.ir/hy/news/world-i137426-Քաղաքական_հարցերի_փորձագետ._Իլհամ_Ալիևի_իշխանության_օրոք_Ղարաբաղը_չի_միավորվելու
Ադրբեջանի քաղաքական հարցերի փորձագետ Արեֆ Յունեսն ասել է.«Ադրբեջանը վերածվել է Ռուսաստանի ֆորպոստի և Իլհամ Ալիևի իշխանության օրոք Ղարաբաղը չի միավորվելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2021 07:28 Asia/Tehran
  • Քաղաքական հարցերի փորձագետ. Իլհամ Ալիևի իշխանության օրոք Ղարաբաղը չի միավորվելու

Ադրբեջանի քաղաքական հարցերի փորձագետ Արեֆ Յունեսն ասել է.«Ադրբեջանը վերածվել է Ռուսաստանի ֆորպոստի և Իլհամ Ալիևի իշխանության օրոք Ղարաբաղը չի միավորվելու»:

«Ադրբեջանական ժամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Արեֆ Յունեսն ասել է.«Արևմուտքում համոզված են, որ Ղարաբաղի շրջակա յոթ քաղաքները և Շուշին վերադարձվել են և այդ կապակցությամբ որևէ խնդիր չկա: Սակայն Ղարաբաղի ինքնավար տարածքը ներկա վիճակում մնա թե կցվի Ռուսաստանին , իրավիճակն անորոշ է: Արևմուտքը ենթադրում են, որ Ադրբեջանն ստացել է իր բաժինը»:

Արեֆ Յունեսն ասել է.«Ալիևի իշխանության օրոք միավորված Ղարաբաղ չենք տեսնելու: Առաջիկա հինգ տարիներին բազմակողմանի  քարոզչություններ է լինելու Ղարաբաղի յոթ քաղաքների վերակառուցման վերաբերյալ: Սակայն Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձվելու կապակցությամբ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը դա թույլ չի տա և Հայաստանը ևս դա չի ցանկանա»: