Հարավային Կորեայի փոխարտգործնախարարը հանդիպել է Արաղչիի հետ
(last modified Tue, 13 Apr 2021 05:21:46 GMT )
Ապրիլ 13, 2021 09:51 Asia/Tehran
  • Հարավային Կորեայի փոխարտգործնախարարը հանդիպել է Արաղչիի հետ

Հարավային Կորեայի փոխարտգործնախարարր Չոի Ջոնգ Կունը, որն այդ երկրի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում ժամանել է Թեհրան, երկուշաբթի օրը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, անդրադառնալով Կորեայի վարչապետի Թեհրան կատարած այցին, որն աննախադեպ է հեղափոխությունից հետո երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ, Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Նման մակարդակի պատվիրակությունների փոխայցերի արդյուքնում, մարդիկ սպասում են երկու երկրների միջև հարաբերությունների լուրջ փոփոխություն: Հետևաբար, Հարավային Կորեան պետք է հնարավորինս շուտ գործնական քայլեր  ձեռնարկի ՝ երկու երկրների հարաբերություններումա ռկա խնդիրները լուծելու ուղղությամբ»:

Նա հավելել է. «Իրանի ֆինանսական ռեսուրսներն արգելափակելու կորեական բանկերի անօրինական գործողությունները պատճառ են դարձել, որպեսզի Իրանի ժողովրդի շրջանում անվստահություն առաջանա Հարավային Կորեայի նկատմամբ, ինչը վերականգնելը հեշտ չի լինելու»:

Չոի Ջոնգ Կունը գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ վերջին երեք ամսվա ընթացքում, Հարավային Կորեայի փոխարտգործնախարարի պաշտոնում, երկու անգամ այցելել է Իրան, հավելելով, որ խնդիրների լուծումը և հարաբերությունների ամրապնդումը երկկողմ հարաբերությունների  զարգացման առաջնահերթություններն են:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների արդյունքում կորեական ընկերություններին հասցված վնասը հսկայական է և հույս է հայտնել, որ նոր պայմանները թույլ կտան լուծել այդ խնդիրները: