Էրդողանի հերթական հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Թուրքիայի նախագահը հերթական անգամ Հայոց ցեղասպանությունն անվանել է «քաղաքական սուտ»:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նոր Սահմանադրության հարցով Գերագույն սահմանադրական խորհրդատվական խորհրդի նիստում հայտարարել է, որ ինքը շարունակելու է պաշտպանել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ «ստերից» և նրանցից, ովքեր քաղաքական նկատառումներով սատարում են կեղծիքին:
Էրդողանը հավելել է, որ հանրապետության հիմնադրման 100-ամյակը պետք է նշել ոչ թե հեղաշրջման փորձ կատարողների գրած Սահմանադրությամբ, այլ ժամանակակից Սահմանադրությամբ:
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածի տարելիցն է: Սարսափելի ոճրագործություն, որը հայերը անվանում են ցեղասպանություն: Թուրքիան ցեղասպանություն չի համարում 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածը և մասսայական տեղահանությունները, որոնց հետևանքով զոհվել է 1,5 միլիոն հայ: