Լեհաստանի և Չեխիայի դեսպանները կանչվել են ՌԴ արտգործնախարարություն
https://parstoday.ir/hy/news/world-i139088-Լեհաստանի_և_Չեխիայի_դեսպանները_կանչվել_են_ՌԴ_արտգործնախարարություն
Ռուսաստանում Լեհաստանի և Չեխիայի դեսպանները կանչվել են ՌԴ արտգործնախարարություն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 23, 2021 19:05 Asia/Tehran
  • Լեհաստանի և Չեխիայի դեսպանները կանչվել են ՌԴ արտգործնախարարություն

Ռուսաստանում Լեհաստանի և Չեխիայի դեսպանները կանչվել են ՌԴ արտգործնախարարություն:

Վարշավայի կողմից ռուս դիվանագետների վտարումից հետո, ուրբաթ օրը, Մոսկվայում Լեհաստանի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել:

Ապրիլի սկզբին, Վարշավան Լեհաստանից վտարել է երեք ռուս դիվանագետների: Ռուսաստանը ևս անցած շաբաթ հայտարարեց, որ փոխադարձության սկզբունքով վտարում է հինգ լեհացի դիվանագետների:

Հինգշաբթի օրը, ՌԴ արտգործնախարարությունը կանչելով Չեխիայի դեսպանին, պահանջել է կրճատել Մոսկվայում այդ երկրի դեսպանության աշխատողների թիվը:

Հաղորդագրություն տարածելով, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ հակադարձելով ավելի քան 60 ռուս դիվանագետների վտարելու Չեխիայի քայլին, Պրահայից պահանջել է կրճատել այդ դեսպանության աշխատողների թիվը: