Եվրոպա-Մոսկվա լարվածությունը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i139964-Եվրոպա_Մոսկվա_լարվածությունը_շարունակվում_է
Երեքշաբթի օրը, Ֆրանսիայում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2021 04:51 Asia/Tehran
  • Եվրոպա-Մոսկվա լարվածությունը շարունակվում է

Երեքշաբթի օրը, Ֆրանսիայում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ դեսպանին կանչելու պատճառը ԵՄ մի խումբ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Մոսկվայի որոշումն է:

Վերջին օրերին,  արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում ՝  ԱՄՆ-ն, Լեհաստանը, Չեխիան, Էստոնիան, Լիտվան և Լատվիան, Վաշինգտոնի հրահրմամբ վտարել են  մի շարք ռուս դիվանագետների:

 Մոսկվան իր հերթին արգելել է ԵՄ ութ պաշտոնյաների, այդ թվում ՝ Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասուլիի մուտքն այդ երկիր: