Մայիս 08, 2021 08:56 Asia/Tehran
  • Բաքուն Ֆրանսիայի և Կանադայի ԱԳ նախարարներին նախազգուշացրել է հայ ռազմագերիների ազատ արձակմանն ուղղված քայլերի կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ Ֆրանսիայի և Կանադայի գործողությունները կողմնակալ են:

Հայտարարության մեջ, նախարարությունը Ֆրանսիայի և Կանադայի արտգործնախարարներին զգուշացրել է, որ կանխակալ մոտեցումը շարունակելը լուրջ վնաս կհասցնի երկու կողմերի նկատմամբ առկա վստահությանը:

Վերջին  օրերին Ադրբեջանն ազատ է արձակել երեք հայ զինվորների, սակայն Կանադան և Ֆրանսիան Բաքվին կոչ են արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ  Լեռնային Ղաբաղի հակամարտության ավարտից հետո, Բաքուն ավելի քան 70 հայ գերիների է հանձնել Երևանին, սակայն ի պատասխան Բաքվի բարի կամքի դրսևորման, ռազմական գործողությունների դադարեցումից 20 օր անց, Հայաստանը զորուժ է  ուղարկել Ադրբեջանին պատկլանող տարածքներ, ինչի հետևանքով զոհվել է չորս ադրբեջանցի զինվոր և վիրավորվել մեկ քաղաքացիական անձ:

Պիտակ