Մայիս 10, 2021 18:28 Asia/Tehran
  • New York Times. ԱՄՆ-ի տարաձայնությունները՝ Վիեննայի բանակցություններում

New York Times ամերիկյան օրաթերթը գրել է, որ չնայած ԱՄՆ-ն ու Իրանը ձգտում են ՀԳՀԾ-ի համաձայնության վերականգնմանը, սակայն կողմերը սխալ ընկալում ունեն հանձնառությունների վերստին իրագործման մասին, ինչը դանդաղեցրել է Վիեննայում բանակցությունների գործընթացը:

Հաղորդման համաձայն, Իրանը ցանկանում է պահպանել միջուկային վառելիքի արտադրման արդիական սարքավորումները, որոնք տեղակայել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, նաև պահանջում է 2015թ. համաձայնության շրջանակներից դուրս ինտեգրվել համաշխարհային ֆինանսական համակարգի հետ:

Մյուս կողմից, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կառավարությունը համոզված է, որ հին համաձայնության վերականգնումը դեպի վերջնական նպատակ ուղղված քայլ է և պետք է կնքվի մի  համաձայնություն, որում կներառվեն այլ հարցեր, սակայն Իրանը մերժել է այդ պահանջը:

ՀԳՀԾ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներն անցած երեք շաբաթների ընթացքում համախմբվել են Վիեննայում համաձայնությունն ակտիվացնելու և ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի հավանական վերադարձը քննարկելու նպատակով:

Պիտակ