Մայիս 24, 2021 18:38 Asia/Tehran
  • Ռուսատանը ողջունել է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև պայմանագրի երկարաձգումը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը ողջունել է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև փոխըմբռնման համաձայնագրի ևս մեկ ամսով երկարաձգումը և հայտարարել, որ դա կօգնի Վիեննայի բանակցություններին:

Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է, որ ողջունում է Իրանի և Ատոմային էներգիայի և ՄԱԳԱՏԷ միջև համաձայնագիրը  երկարաձգելու և  ստուգումները շարունակելու վերաբերյալ կայացած որոշումը:

Նա հավելել է. «Այս քայլը կօգնի պահպանել ՀԳՀԾ-ի հարցով Վիեննայի գագաթնաժողովում բանակցային գործընթացը և դյուրացնի միջուկային գործարքը վերականգնելու դիվանագիտական ​​ջանքերի արդյունքը»:

2021թ. փետրվարի 23-ից, Իսլամական խորհրդարանի վավերացրած «Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ռազմավարական քայլ» օրենքի շրջանակում, Թեհրանը դադարեցրեց ՀԳՀԾ-ի շրջանակում կամավոր քայլերի իրագործումը:

 

 

 

Պիտակ