Բաքվում մեկնարկել է ՆԱՏՕ-ի ռազմական ուսուցման ձմեռային նստաշրջանը
https://parstoday.ir/hy/news/world-i1423-Բաքվում_մեկնարկել_է_ՆԱՏՕ_ի_ռազմական_ուսուցման_ձմեռային_նստաշրջանը
Ադրբեջանի զինծառայողների համար Բաքվում մեկնարկել է Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի ձմեռային նստաշրջանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2016 15:31 Asia/Tehran
  • Բաքվում մեկնարկել է  ՆԱՏՕ-ի ռազմական  ուսուցման ձմեռային  նստաշրջանը

Ադրբեջանի զինծառայողների համար Բաքվում մեկնարկել է Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի ձմեռային նստաշրջանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը հունվարի 26-ին հայտարարել է,որ նստաշրջանն ընթանում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնում և շարունակվելու է մինչև հունվարի 28-ը:

Ադրբեջանը 1994 թ.-ին ինչպես ԽՍՀՄ-ի մյուս նորանկախ պետություններ «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իր համագործակցությունը շարունակում է ՆԱՏՕ-ի հետ:

Վերջին տարիների ընթացքում ընդլայնվել են ՆԱՏՕ-ի հետ Իլհամ Ալիևի կառավարության հարաբերությունները, մինչդեռ այդ զինվորական կազմակերպության հետ համագործակցելու Բաքվի կառավարության հետապնդած նպատակները չեն իրականացել:

Բաքվի դիվանագետներն այն հույսով ,որ Ղարաբաղյան հակամարտության հարցում կարող են շահել ՆԱՏՕ-ի հովանավորությունը, 1990-ական թթ.-ին մեծ ջանքեր գործադրեցին այդ կազմակերպության հետ համագործակցության ծավալման ուղղությամբ: Այնուամենայնիվ ազերի պաշտոնատարների վարած քաղաքականությունը հայտնվել է փակուղում: Այս ոլորտում ազերի դիվանագետներն ասում են,որ ՆԱՏՕ-ն ուղղակի դեր չունի Ղարաբաղյան բանակցության գործընթացում,բայց այս կազմակերպության կողմից ցուցաբերվող հովանավորությունը մեծ նշանակություն ունի:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ադրբեջանի փոխարտգործնախարար՝ Արազ Ազիմովը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշման մասին ասել է.«ՆԱՏՕ-ն իրազեկ է Ղարաբաղյան հակամարտության հարցի մասին ,բայց այս կազմակերպության հնարավորությունները տարբեր պատճառներով սահմանափակ են Ղարաբաղյան բանակցությունների գործընթացին մասնակցելու և հակամարտությանը վերջ տալու համար:Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն բարձրագույն մակարդակներում գումարած իր նիստերում , բազմիցս պաշտպանել է Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների ինքնիշխանության իրավունքն ու տարածքային ամբողջականությունը: Արազ Ազիմովը հստակեցրել է.«ՆԱՏՕ-ն ուղղակի դեր չունի խաղաղության բանակցությունների գործընթացին , բայց այդ կազմակերպության կողմից հիմնական սկզբունքներին ցուցաբերվող հովանավորությունը մեծ նշանակություն ունի: Իհարկե մենք ՆԱՏՕ-ի հետ մեր բանակցությունները վարում ենք աշխարհագրական ընդգրկուն շրջանակներում: Եվրատլանտյան տարածքի վրա ազդող բոլոր գործոնները ,այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը քննարկման ենք ենթարկում:

Փորձագետների կարծիքով արևմտյան կառույցների հետ համագործակցության շուրջ Բաքվի կառավարության պաշտոնատարների դիրքորոշումը փաստորեն երևակայական բնույթ է կրում: Հատկապես ,որ նրանք փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել ,որ արևմտյան երկրների հետ համագործակցության ոլորտում ընտրության իրավունք ունեն:

Մինչդեռ այդ կառույցների հետ Ադրբեջանի չհամագործակցելը կարող է տարածաշրջանի և աշխարհի մասշտաբով Ադրբեջանի վնասին լինել:

Ի դեպ կասկած չկա,որ հաշվի առնելով Ղարաբաղյան հարցում տուժող կողմը Ադրբեջանն է, արևմտյան պետությունները հանդուրժողական քաղաքականություն են վարում այդ երկրի նկատմամբ: Եթե Ադրբեջանը Հայաստանի տարածքները գրաված լիներ , չի թվում ,որ ավելի քան քսան տարի անցնելուց հետո, այս երկրից անգամ հետք մնացած լիներ տարածաշրջանում:

Տարածաշրջանում Ադրբեջանի ռազմավարական և իբր թե բարեկամ համարվող որոշ երկրներ իրենց ամբողջ ջանքն ի գործ են դրել ,որպեսզի այդ մուսուլման երկրին հանձնեն ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությանը: