Հունիս 05, 2021 12:03 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննություն սկսել Կանադայում բնիկ երեխաների զանգվածային գերեզմանի հայտնաբերման կապակցությամբ

ՄԱԿ-ի փորձագետները Կանադային և Վատիկանին կոչ են արել հետաքննություն սկսել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում հայտնաբերված տեղաբնիկ երեխաների զանգվածային գերեզմանի հայտնաբերման կապակցությամբ:

Փորձագետները Կանադային   կոչ են արել նմանատիպ հետաքննություններ անցկացնել նաև այդ երկրի այլ դպրոցների վերաբերյալ, որտեղ նույնպես պահվել են բնիկ երեխաներ:

Անցած շաբաթ, Կանադայի արևմուտքում, տեղաբնիկների նախկին գիշերօթիկ դպրոցի  տարածքում հայտնաբերվել էին 215 երեխաների աճյուններ:

Հաղորդումների համաձայն,  երեխաներից ոմանք եղել են ընդամենը երեք տարեկան:

Պիտակ