Կանադայում սպանվել են մուսուլմնան ընտանիքի անդամները
https://parstoday.ir/hy/news/world-i142810-Կանադայում_սպանվել_են_մուսուլմնան_ընտանիքի_անդամները
Կանադայի վարչապետը հայտարարել է, որ Օնտարիո նահանգում մուսուլման ընտանիքի անդամներին վրաերթի ենթարկելու բեռնատարի վարորդի քայլն ահաբեկչություն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2021 04:50 Asia/Tehran

Կանադայի վարչապետը հայտարարել է, որ Օնտարիո նահանգում մուսուլման ընտանիքի անդամներին վրաերթի ենթարկելու բեռնատարի վարորդի քայլն ահաբեկչություն է:

Երեքշաբթի օրը, Համայնքների պալատում ունեցած ելությում,  Ջասթին Թրյուդոն խոստացել է պայքարել ծայրահեղ աջակողմյան խմբերի դեմ ՝ հարձակումը որակելով ահաբեկչական գործողություն:

Կիրակի երեկոյան Կանադայի մի քաղաքացի բեռնատարով վրաերթի էր ենթարկել մի մուսուլման ընտանիքի անդամներին, որոնք անցնում էին Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքի փողոցներից մեկը:

Հարձակման արդյունքում մահացել են ընտանիքի չորս անդամները, իսկ 9-ամյա տղան ծանր վիրավորվել է:

Օնտարիոյի ոստիկանությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ հարձակումը եղել է կանխամտածված է, և զոհերը թիրախ են դարձել մուսուլման լինելու պատճառով:

20-ամյա Նաթանիել Ուելմանը, ով իրականացրել է հարձակումը, հետախուզվում է Կանադայի անվտանգության ուժերի կողմից:

Դաժան հարձակումից  անհանգստացած և ցնցվածանց կանադացի մուսուլմաններն , բողոքել են փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման և նրանց  իրավունքների անտեսման դեմ: