Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի ռազմական հզորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i143084-Հյուսիսային_Կորեայի_առաջնորդը_կարգադրել_է_ուժեղացնել_այդ_երկրի_ռազմական_հզորությունը
Զինվորականների հետ հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը շեշտել է երկրի ռազմական հզորությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2021 03:48 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարգադրել  է ուժեղացնել այդ երկրի ռազմական հզորությունը

Զինվորականների հետ հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը շեշտել է երկրի ռազմական հզորությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Կիմ Չեն Ընն  այդ մասին խոսել է  երեկ կայացած երկրի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նիստում:

Կորեական լրատվական գործակալությունը մանրամասներ չի հաղորդել  ռազմական հիմքերը ամրապնդելու Կիմ Չեն Ընի պահանջի մասին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը, որը նախագահում էր  նիստը, նույնպես կոչ  է արել ամենաբարձր մակարդակում պատրաստվածության բերել զինված ուժերին,  միաժամանակ ընդգծելով Կորեական թերակղզու արագ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հյուսիսային Կորեայի զինաթափման և այդ երկրի հրթիռային ծրագրի դադարեցման  նպատակով Արևմուտքի հատկապես Միացյալ Նահանգների միջամտողական քայլերն ապակայունացրել են Կորեական թերակղզին: