ԱՄՆ-ի հնչեցրած սպառնալիքների ֆոնին, Չինաստանի բանակը գիշերային զորավարժություններ է անցկացրել
ԱՄՆ-ի հնչեցրած սպառնալիքներին և Պեկին-Վաշինգտոն լարվածության սրման ֆոնին, Չինաստանի բանակը գիշերային զորավարժության ընթացքում կիրառել է բալիստիկ հրթիռներ:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, DF-26 հրթիռը կարող է ճշգրիտ թիրախավորել ցամաքային ու ծովային թիրախները և ոչնչացնել ավիակիր նավերը:
Չինական բանակի հրթիռային ստորաբաժանման փոխհրամանատար, գնդապետ Ջիանգ Ֆենգն ասել է.«Ենթադրյալ թշնամին հաջողությամբ հայտնվել է այս հրթիռների թիրախում»:
DF-26 շարժական բալիստիկ հրթիռի հեռահարությունը կազմում է 2500 մղոն:
Չինական «Գլոբալ թայմս» թերթը գրում է.«Հարավչինական ծովն ամբողջովին գտնվում է չինական զինուժի վերահսկողության տակ, և տարածաշրջանում ամերիկյան ավիակիր նավերի ցանկացած տեղաշարժ դիտարկվում է»:
ԱՄՆ-ն տարածաշրջանում իր անօրինական ռազմական ներկայությամբ միշտ եղել է լարվածության հիմնական պատճառը: