Չինաստանում հայտնաբերել են թերթաքարային նավթի պաշարներ
Հունիս 21, 2021 17:39 Asia/Tehran
Չինաստանի CCTV հեռուստաընկերության տեղեկացմամբ, Պեկինին հաջողվել է առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով հայտնաբերել ավելի քան մեկ միլիարդ տոննա թերթաքարային նավթի պաշարներ:
Հաղորդման համաձայն, երկրաբանական ապացուցված հայտնագործությունները վկայում են այն մասին, որ Չինաստանի Քինգ Չենգ շրջանում թերթաքարային նավթի հսկայական պաշարներ կան: 2019-ին Չինաստանի նավթաքիմիական ընկերությունը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Քինգ Չենգ քաղաքում հայտնաբերեց նավթահանք՝ 358 միլիոն տոննա թերթաքարի պաշարներով:
Փորձագետների կարծիքով, այլ երկրների նավթի պաշարներից կախվածություն չունենալը շատ ազդեցիկ է լինելու Չինաստանի քաղաքական որոշումներում:
Պիտակ