Հունիս 25, 2021 19:15 Asia/Tehran
  • Արևելյան Ասիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի մեծ թվով մուտացված շտամներ

Ինդոնեզիայի կառավարությունը հայտնել է կորանավիրուսի արագ տարածվող մուտացված 70 շտամների բացահայտման մասին:

Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել է այս բազմամարդ երկրում անցած 24 ժամերի ընթացքում 20 հազար վարակակիրների բացահայտման ու նոր ռեկորդի գրանցման մասին: 

Ինդոնեզիայում վարակակիրների այս քանակը վախի ու սարսափի մեծ ալիք է առաջացրել այնպես որ Հոնգկոնգը չեղարկել է Ինդոնեզիայից եկող բոլոր չվերթները:

Մալայզիայում կորոնավիրուսի «Բետա և Դելտա» շտամներով մեծ թվով վարակակիրների առկայության պատճառով, կառավարությունը խիստ սահմանափակումներ է կիրառել, օինախախտները ձերբակալվում են 15 օրինախախտ գործարաններ տուգանվել են 42 հազար եվրոյով:

Կորոնավիրուսի դժվար բուժվող Դելտա շտամի հայտնաբերման պատճառով, Կամբոջայում նույնպես աճել են մտահոգությունները:

Թայլանդում նույնպես հայտնաբերվել է վիրուսի այս շտամից, որի դեմ, մյուսների համեմատ, շատ դժվար է պայքարելը:

Պիտակ