Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին անհանգստացրել է առաջնորդի նիհարելու փաստը
Հունիս 28, 2021 09:25 Asia/Tehran
Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հաղորդել են, որ երևկրի քաղաքացիներն անհանգստացած են առաջնորդ Կիմ Չեն Ընի քաշի կտրուկ կորստի պատճառով:
Հյուսիսային Կորեայի մի քաղաքացի երկրի ազգային հեռուստատեսությանը ասել է. «Գլխավոր քարտուղարի քաշի կորուստը տեսնելը կոտրել է մարդկանց սրտերը»:
Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին, որ երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մոտ մեկ ամիս երկար բացակայությունից հետո կանգնել է տեսախցիկների առջև, նա ավելի նիհար է եղել, քան նախկինում:
Անցյալ տարի արևմտյան լրատվամիջոցներում հայտնվեցին Կիմ Չեն Ընի մահվան լուրերը, սակայն ավելի ուշ, նա մասնակցեց մի գործարանի բացմանը, հերքելով իր մահվան մասին լուրերը:
Պիտակ