Բելառուսը դուրս է գալիս Արևելյան գործընկերությունից
https://parstoday.ir/hy/news/world-i144376-Բելառուսը_դուրս_է_գալիս_Արևելյան_գործընկերությունից
Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին: Այս մասին նշված է Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2021 15:08 Asia/Tehran
  • Բելառուսը դուրս է գալիս Արևելյան գործընկերությունից

Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին: Այս մասին նշված է Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

«Բելառուսի Հանրապետությունը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությանը: Բելառուսն սկսում է ԵՄ հետ արտահանձնման համաձայնագրի գործողության դադարեցման ընթացակարգերի իրագործումը: Մենք չենք կարող կատարել այդ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները ԵՄ ընդունած պատժամիջոցների ու սահմանափակումների պայմաններում», – նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան:

lragir.am