Էրդողանի ներկայությամբ շահագործման է հանձնվել Թուրքիայի նոր արբանյակը
Թուրքիայի նախագահի ներկայությամբ շահագործման է հանձնվել Türksat 5A արբանյակը:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, արբանյակը շահագործման հանձնելու միջոցառման ժամանակ, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիայի 5-րդ սերնդի արբանյակ Türksat 5A-ն Falcon 9 հրթիռով տիեզերք է նետվել հունվարին և մայիսի սկզբին հայտնվել է ուղեծրում: Երկար փորձարկումներից հետո, այն կարող է ծառայություն մատուցել:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ արբանյակի շահագործմամբ, Թուրքիայի հաղորդակցական տարողությունն ավելանալու է 15 անգամ:
Նշելով, որ կիբեր սպառնալիքները կարող են վերևածվել Թուրքիայի դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքի, Էրդողանն ասել է, որ այդ պատճառով հզոր մեխանիզմներ են մշակվում կիբեր պաշտպանության համար: