Էրդողանի ներկայությամբ շահագործման է հանձնվել Թուրքիայի նոր արբանյակը
https://parstoday.ir/hy/news/world-i144398-Էրդողանի_ներկայությամբ_շահագործման_է_հանձնվել_Թուրքիայի_նոր_արբանյակը
Թուրքիայի նախագահի ներկայությամբ շահագործման է հանձնվել Türksat 5A արբանյակը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 29, 2021 07:45 Asia/Tehran
  • Էրդողանի ներկայությամբ շահագործման է հանձնվել Թուրքիայի նոր արբանյակը

Թուրքիայի նախագահի ներկայությամբ շահագործման է հանձնվել Türksat 5A արբանյակը:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  արբանյակը շահագործման հանձնելու միջոցառման ժամանակ, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիայի 5-րդ սերնդի արբանյակ Türksat 5A-ն Falcon 9 հրթիռով տիեզերք է  նետվել հունվարին և մայիսի սկզբին հայտնվել է ուղեծրում: Երկար փորձարկումներից հետո, այն կարող է ծառայություն մատուցել:

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ արբանյակի շահագործմամբ, Թուրքիայի հաղորդակցական տարողությունն ավելանալու է 15 անգամ:

Նշելով, որ կիբեր սպառնալիքները կարող են վերևածվել Թուրքիայի դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքի, Էրդողանն ասել է, որ այդ պատճառով հզոր մեխանիզմներ են մշակվում կիբեր պաշտպանության համար: