Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կշարունակեն համագործակցել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում
https://parstoday.ir/hy/news/world-i145212-Իրանը_Ռուսաստանը_և_Թուրքիան_կշարունակեն_համագործակցել_Սիրիայում_ահաբեկչության_դեմ_պայքարում
Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան, Նուրսուլթանում սիրիական բանակցությունների 16-րդ փուլի ավարտին, ընդգծել են Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու համար համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2021 12:25 Asia/Tehran
  • Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կշարունակեն համագործակցել Սիրիայում  ահաբեկչության դեմ պայքարում

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան, Նուրսուլթանում սիրիական բանակցությունների 16-րդ փուլի ավարտին, ընդգծել են Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու համար համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան, Նուրսուլթանում սիրիական բանակցությունների 16-րդ փուլի ավարտին հրապարակած բանաձևում հայտարարել են, որ կշարունակեն համագործակցել մինչ Սիրիայում ԻԼԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների ամբողջական վերացումը:

Հայտարարության մեջ երեք երկրները կոչ են արեկ լիարժեք իրականացնել համաձայնագրերը և պահպանել կայունությունը Սիրիայի Իդլիբ քաղաքում: Ռուսաստանը և Թուրքիան վճռական են տրամադրված Սիրիայի Եփրատի արևելյան ափին ընկած հատվածում անջատողականների ծրագրերի դեմ:

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան չեն ընդունում նավթի ապօրինի բռնագրավումը և Սիրիային պատկանող նավթի վաճառքից ստացված հասույթի փոխանցումը:

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան դատապարտում են Իսրայելի ռազմական հարվածները Սիրիային, որոնք խախտում են միջազգային իրավունքը և ընդգծում են, որ դրանք պետք է դադարեցվեն:

Սիրիայի հարցով Աստանայի հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարվա վերջին: