Տոկիոյում, առանց հանդիսատեսի, մեկնարկում են օլիմպիական խաղերը
https://parstoday.ir/hy/news/world-i145626-Տոկիոյում_առանց_հանդիսատեսի_մեկնարկում_են_օլիմպիական_խաղերը
Երկու շաբաթից, մեկ տարի ուշացումով, Տոկիոյում կմեկնարկեն օլիմպիական խաղերը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 14, 2021 08:54 Asia/Tehran
  • Տոկիոյում, առանց հանդիսատեսի, մեկնարկում են օլիմպիական խաղերը

Երկու շաբաթից, մեկ տարի ուշացումով, Տոկիոյում կմեկնարկեն օլիմպիական խաղերը:

Խաղերի անցկացումը հետաձգվել էր ավելի քան մեկ տարի առաջ՝կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ, մարզիկները ժամանում են Տոկիո: Օլիմպիական ավանի բացումը տեղի ունեցավ երեքշաբթի օրը: 44 հա տարածք զբաղեցնող  գյուղն ունի 21 բնակելի շենք և ճաշասրահ  բաց կլինի խաղերի մեկնարկից երեք օր հետո: 

Ավանում գործում է կլինիկա, որտեղ ամեն օր իրականացվելու է  կորոնավիրուսի թեստավորում: Թեստաորումը և  Ավանում բնակվող 18 հազար մարզիկների ու պաշտոնյաների կողմից դիմակ կրելը նախազգուշական միջոցներ են՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով:  

Մի շարք օլիմպիական հավաքականներ Ճապոնիա են ժամանել հուլիսի սկզբից  և ակնկալվում է, որ առաջիկա հինգ օրվա ընթացքում կժամանի ևս  2200 մարզիկ: