Կուբայի նախագահ. ԱՄՆ-ը ձախողել է Կուբան ոչնչացնելու իր ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i145906-Կուբայի_նախագահ._ԱՄՆ_ը_ձախողել_է_Կուբան_ոչնչացնելու_իր_ծրագիրը
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձախողել է Կուբան ոչնչացնելու իր ծրագիրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 16, 2021 19:32 Asia/Tehran
  • Կուբայի նախագահ. ԱՄՆ-ը ձախողել է Կուբան ոչնչացնելու իր ծրագիրը

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձախողել է Կուբան ոչնչացնելու իր ծրագիրը:

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Քանելը վերջերս իր ելույթի ժամանակ, պատասխանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս արված այն հայտարարություններին, թե Կուբան ձախողված պետություն է, ասել է, որ ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարներ է ծախսել իր ծրագրերի վրա, բայց ձախողել է: 

Ավելի վաղ Կուբայի արտաքին գործերի նախարար, Բրունո Ռոդրիգեսը քննադատել էր Կուբայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կառավարության միջամտողական քաղաքականությունն ասելով, որ Վաշինգտոնը բյուջե է հատկացրել Հավանայի տապալման համար, և որ ԱՄՆ-ը Կուբայում տնտեսական ճգնաժամի գլխավոր պատճառն է:

Կուբան այն երկիրն է, որ 1958 թվականից ենթարկվում է ԱՄՆ առևտրի, տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների, և հենվելով իր ներքին կարողություններին կարողացել է դիմակայել ԱՄՆ պատժամիջոցներին: