Չինաստանը փորձարկել է իր թռչող սարքը
Ապրիլ 30, 2016 08:40 Asia/Tehran
Չինացի զինվորականները փորձարկել են նոր հիպերձայնային DF-ZF թռչող սարքը՝ գրում է Defense Aerospace-ը:
Դա արդեն թվով 7-րդ հիպերձայնային պլաների թողարկումն է՝ սկսած 2014 թվականից, և այն համարել են հաջողված:
DF-ZF-ն կարող է իրականացնել 6,2-12,3 կմ/ժամ արագությամբ թռիչք: Ենթադրվում է, որ այն կարող է կրել միջուկային ռազմական մաս և հաղթահարել այսօր գոյություն ունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգերը:
Ինչպես հայտարարել են Չինաստանի իշխանությունները՝ DF-ZF-ն ուղղված չէ որևէ երկրի դեմ, այլ ստեղծվում է բացառապես գիտական նպատակներով:
Պիտակ