Էրդողանն ընդգծել է Կիպրոսի թուրքական հատվածի նկատմամբ իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i146250-Էրդողանն_ընդգծել_է_Կիպրոսի_թուրքական_հատվածի_նկատմամբ_իրավունքը_պաշտպանելու_անհրաժեշտությունը
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պաշտպանելու է Արևելյան Միջերկրական ծովում Կիպրոսի թուրքական հատվածի իրավունքները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 21, 2021 11:23 Asia/Tehran
  • Էրդողանն ընդգծել է Կիպրոսի թուրքական  հատվածի նկատմամբ  իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պաշտպանելու է Արևելյան Միջերկրական ծովում Կիպրոսի թուրքական հատվածի իրավունքները:

«Կիպրոսի հունական կողմը շարունակում է արհամարհել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության իրավունքները և մերժում նրանց բոլոր առաջարկները», - ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիպրոսի թուրքական հատված կատարած այցի ժամանակ:

Անդրադառնալով  հուլիսի 20-ին Կիպրոսում թուրքական ռազմական միջամտության տարելիցին, Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ ամենակարևորը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շարունակական գոյությունն է:

1974 թ. Հունաստանի և Թուրքիայի վեճից և երկու երկրների ռազմական բախումից հետո, Միջերկրական ծովի Կիպրոս կղզին բաժանվեց թուրքական (հյուսիսային) և հունական (հարավային) մասերի

Հատկանշական է, որ ՄԱԿ-ը չի ճանաչում Կիպրոսի հյուսիսային մասը և միայն Թուրքիան է ճանաչում այս տարածաշրջանը որպես երկիր: