Guardian-ը բացահայտումներ է արել Իսրայելի Pegasus լրտեսական ծրագրի վերաբերյալ
Guardian օրաթերթը բացահայտել է, որ Սիոնիստական ռեժիմը իսրայելական NSO ընկերությանը լիազորել է Pegasus լրտեսական ծրագիր վաճառել Սաուդյան Արաբիային:
Լրտեսական գործունեություն իրականացնելու նպատակով որոշ երկրներին, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային Pegasus լրտեսական ծրագիրը վաճառելու վերաբերյալ արևմտյան լրատվամիջոցների բացատայտումներից հետո, Guardian թերթը պարզել է, որ Թել Ավիվի կառավարությունը NSO ընկերությանը լիազորություն է տվել այդ ծրագիրը Սաուդյան Արաբիայի կառավարությանն վաճառել:
Սիոնիստական NSO ընկերության կողմից մշակված այդ լրտեսող ծրագրի օգտագործումը բացահայտվել է Washington Post-ի, Le Monde-ի, Guardian- ի և այդ գործունեության հետ կապված հետաքննության գործընթացում ներգրավված մի քանի այլ լրատվամիջոցների կողմից:
Անդրադառնալով այս խնդրին, Guardian-ն իր վերջին զեկույցում, գրել է, որ Թել Ավիվի կառավարությունը 2017-ին հստակորեն NSO-ին լիազորել է Pegasus լրտեսող ծրագրակազմի սարքավորումները վաճառել Ռիադին: